video Զորամասի բուժկետում մահացած Սարգիսը մարզային առաջնություններում առաջինն է եղել. ուսուցիչ . News.am
Պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Ափինյանը առողջական խնդիրներ չի ունեցել, ակտիվ զբաղվում էր սպորտով՝ ֆուտբոլով ու վոլեյբոլով։ NEWS.am-ի հետ զրույցում մահացած զինծառայողի հարեւանները պատմեցին, որ առողջությունից երբեք չի բողոքել։
Մյասնիկյան գյուղի դպրոցի տնօրենy՝ Զուբեյդա Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Սարգիսը միշտ առաջինն է եղել ֆուտբոլի ու վոլեյբոլի մարզային առաջնություններում։ Դպրոցը 2 անգամ չեմպիոն է դարձել նրա շնորհիվ։
Սարգիսը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ էր, 10 օր առաջ էր անցել զինվորական ծառայության։
NEWS.am-ին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ զինծառայողի մահվան պատճառը «սուր սրտային անբավարարություն՝ չճշտված, թոքային այտուցն» է եղել։ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
