Video.Արկադի Համբարձումյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ
Հարգելի՛ և սիրելի՛ իմ շրջանավարտներ.
Ահա և մեկ զանգով ավարտվեց ձեր մանկությունը, որն այնքան քաղցրություն էր պարունակում իր մեջ…
Հիմա ձեր քայլերը կտանեն ձեզ մի ուրիշ աշխարհ, մի նոր կյանք և այդ կյանքի շեմին կանգնած կխորհեք, թե ինչքան լավ ու բարի հուշեր մնացին դպրոցի պատերի ներսում…
և անկասկած կկարոտեք բոլորին՝ ընկերներին ու ձեր սիրելի ուսուցիչներին, ովքեր դպրոցական դասի հետ մեկտեղ ձեզ տվելեն նաև կյանքի դասեր…
ԵՎ այս գեղեցիկ, նվիրական ու անմոռանալի օրը ես մեծ սիրով շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր դպրոցական «Վերջին զանգ»-ով ոտք են դնելու մի ուրիշ աշխարհ…:
Ես նույնպես անցել եմ այդ ճանապարհով և գիտակցում եմ, որ հնարավոր չէ մոռանալ այդ երջանիկ հեքիաթը՝ նվիրված դպրոցին ու դպրոցական կյանքին:
Կյանք, որի մեջ մի գեղեցիկ պատմությամբ ամփոփվում են մանկության ու պատանեկության անաղարտ ու անհոգ տարիները…:
Մաղթում եմ նորանոր հաջողություններ՝ նոր կյանքի երկար ու ոչ այդքան դյուրին ճանապարհին:
Սիրելի՛շրջանավարտներ, եղեք միշտ հաջողակ,թե ուսման մեջ և թե կյանքում…:
Բարի երթ բոլորիդ
Սիրո՛վ՝ ԱԺ պատգամավոր
Արկադի Համբարձումյան
