VIDEO.Ազգը կիմանա իրական դավաճաններին. Արցախի նախագահ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն, ասուլիսի ժամանակ դիմելով հայկական լրատվամիջոցներին, ասաց, որ իր նախագահության 100 օրվա ամփոփման ժամանակ եղել են քաղաքական ուժեր, որոնք գումար են տվել որոշ լրագրողների՝ իր հասցեին «բացասական ֆոն ստեղծել համար»:
«Ինչու եմ ես ուզում սա ընդգծել, քանի որ ամենաշատը կարևորում էի մեր անվտանգությունը և իմ ամբողջ գործունեությունն ուղղված է եղել անվտանգության՝ օր առաջ բարձրացմանը: Կբացահայտեմ և՛ պատվիրատուներին, և՛ նպատակը, թե ինչու են այդպիսի վարքագիծ դրսևորել: Ազգը կիմանա իրական դավաճաններին»,- հայտարարեց նա: