VIDEO.Դատական համակարգը՝ տառապում է փսորիազով ու էկզեմայով
ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը, NewsMedia.am-ի հետ խոսելով ՀՀ-ի Զինված ուժերում տիրող ներկայիս իրավիճակի մասին, նկատում է, որ.
-Պետք է ասեմ, որ բավականին ուշացումով է մեծարգո Նիկոլ Փաշինյանը սկսել հետեւություններ անել, որ իր ՌՈ պետը, ում ինքը շնորհել էր գեներալի կոչում ՝կոմպետենտ չէր: Այսինքն, մի 13-14 ընտանիք պիտի դժբախտանար, նո՞ր Փաշինյանը հասկանար որ իրեն խորհուրդ տվողները՝ իր վատը չեն ուզում:
Եւ ամենասարսափելին նա է, որ Գլխավոր շտաբի պետը ասում ա. «գիտեք ի՞նչ. էդ 13-14 սպանություններից 8-ը՝ եղել են ինքնասպանություն»: Ասենք հարց եմ ուզում տալ, գլխավոր Շտաբի պետին. բա ինքը ինչի՞ ինքասպան չի լինում, որ իր ղեկավարած բանակում՝ 40 օրվա մեջ 8 ինքնասպանություն ա լինում:
Եթե բոլոր քրեակատարողական հիմնարկները անգամ միացնենք իրար, ապա կտեսնեք, որ 8 ամսվա մեջ՝ 8 ինքնասպանություն չի լինում:
Այլ եւ այլ հարցերի շուրջ, ուշագրավ պատասխանները՝ առաջարկվող Տեսանյությում: