Video.«Դու պիտի գնաս` Քոչարյանի հարեւանությամբ տեղավորվես».Համլետ Ղուշչյանը՝ Ալեքսանյանին
Հայտնի է, որ հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանի առևանգման գործով հարցաքննվել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Համլետ Ղուշչյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ, եւ հիմա էլ շարունակում է պնդել, որ տարիներ առաջ Ալեքսանյանն իրեն առևանգել ու իր ճակատին ատրճանակ է պահել: Հեռուստալրագրողի այդ հայտարարությունից հետո Քննչական կոմիտեում գործ է հարուցվել:
Սամվել Ալեքսանյանը կտրականապես հերքում է, որ ինքը Ղուշչյանին երբևէ չի հանդիպել ու նրան միայն հեռուստատեսությունից գիտի․ «Ես առևանգող մա՞րդ եմ, ա՛յ ցավդ տանեմ, ի՞նչ եք ուզում ինձանից: Ինձ չառևանգեք՝ ես կարա՞մ ուրիշին առևանգեմ: Վայ թե Ղուշչյաննա ընձի առևանգել»:
Մինչդեռ Համլետ Ղուշչյանը, այլ կերպ է հակադարձում Ալեքսանյանի այդ հայտարարություններին՝համարելով որ դրանք անհեթեթությունների ժանրից են: Ավելին, Newsmedia-ի հետ զրույցում, հեռուստալրագրողը արձագանքեց.
-Նույնիսկ Սերժ Սարգսյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ նա իրեն այդպիսի լկտի արտահայտություններ չէր կարող թույլ տալ: Հիմա նա երեւի կորցրել է չափի զգացողությունը. այդ «գառան դեմքով այդ գայլը»... Դուք պատկերացնում ե՞ք ինչ է հայտարարում. ինձ Համլետ Ղուչշյանն է երեւի առեւանագել: Ա՜յ քեզ բան, դուք պիտի կանգնեք դատարանի առաջ:
Ուշագրավ մանրամասները՝Newsmedia-ի Տեսանյութում: