1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

VIDEO.«Եթե երկրում իշխանություն է փոխվում, դա չի նշանակում, որ գործարարները պետք է տուժեն».Ալֆրեդ Աբեդի

Կոտայքի մարզում՝ դեպի Եղվարդ տանող ճանապարհի հարակից տարածքում ավարտին են մոտենում Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպ» կոնցեռնի և Հենրիկ Տեր-Ղուկասյանի հիմնադրած «Արմօյլ» ընկերության համատեղ իրականացրած՝ Քսայուղերի գործարանի լայնամասշտաբ շինարարական աշխատանքները:

Սակայն, գործարանի գործարկումը բարեհաջող իրականացնելու համար, ինչպես Fnews.am-ի հետ զրույցում նշեց «Արմօյլ» ընկերության գործադիր տնօրեն Ալֆրեդ Աբեդին, նախ բողոքի ակցիաներով խոչընդոտեցին տեղի բնակիչներն ու հարակից գործող ընկերությունների տերերը։

Նա իր խոսքում հատկապես ընդգծեց, որ.

-Այս ընթացքում մենք իրականում շատ մեծ խոչընդոտներ ունեցանք մեր աշխատանքները իրականացնելու ճանապարին, քանի որ մեր դեմ անընդհատ ցույցեր ու բողոքի ակցիաներ էին կազմակերպվում:
Այն օրվանից, ինչ «Արմօյլ» ընկերությունը սկսեց քսայուղերի և բիտումի արտադրության գործարանի  կառուցումը, կարծես թե ինչ-ինչ մարդկանց դա դուր չեկավ:
Մեր գործարանի կառուցման դեմ, երեւի տեղյակ եք, որ դուրս էին եկել Եղվարդի Նատի թաղամասի բնակիչները։
Ես իհարկե մի քանի անգամ հանդիպել եմ տեղի բնակիչների հետ ու բացատրել, որ մեր ընկերությունը գործարանում թունավոր նյութեր չի արտադրելու, բնությանը վնաս չի պատճառելու, սակայն այնպես ստացվեց, որ նրանք ինձանից պահանջեցին երաշխիք: Ես ես էլ ասացի, որ դուք ձեր իրավաբանին կանչեք, թող իրավաբանը որոշի՝ ես ինչ երաշխիք պիտի տամ, և ինչ որոշի, ես տակը կստորագրեմ։ Բայց տեղի բնակիչները էլի չհանդարտվեցին ու շարունակեցին ճանապարհ փակել, ու  բողոքի ակցիաներ անել։

-Ձեր կարծիքով, այդ պրոցեսի մեջ կարո՞ղ էր լինել քաղաքական նրբերանգ, թե՞ այնուամենյանիվ  այդ բողոքի ակցիաները ինքնաբուխ էին:


-Իմ տպավորությամբ այդ ամենը ուղղորդված է եղել, և այդ ակցիայի թելերը տանում էին դեպի այդ տարածքում այգիներ և արտադրություն ունեցող «Սեմուր ընդ կո» ընկերություն: Անգամ ակցիայի մասնակիցներին բաժանվել  էր  «Դուխով» մակագրությամբ գլխարկներ, եւ նրանք էլ, ըստ էության   հեղափոխության ոճով դուրս էին եկել փողոց՝ ճանապարհ փակելու։ Այդտեղ ես որեւէ ինքնաբուխ շարժում չէի տեսնում:

-Իսկ այդ  համատեքստում,  ինչպե՞ս եք գնահատում խնդրո հարցի վերաբերյալ Բնապահպանական տեսչության կողմից կայացրած  որոշումները, եւ առհասարակ պետության կեցվածքը՝ ստեղծված իրավիճակի շուրջ: 

-Գիտեք, ամբողջ խնդիրը նրանում է, որ գործարարին հրավիրում են, ասում են՝ արի ներդրում արա քո երկրում, հետո երբ արդեն գործդ փորձում ես ավարտին հասցնել, փոշմանում են՝ ասելով, եթե ինչ-որ խնդիր կա.  կարող եք դիմել դատարան: Սա ուղղակի ապսուրդ է: Չէ՞ որ,  գործարան կառուցելուց առաջ, մենք Հայաստանի Հանրապետությանը, որպես ապագա տնտեսվարող՝  ներկայացրել ենք համապատասխան նախագիծ, մշակված պլան, աշխատանքային գործունեության օրակարգ, որի հիման վրա պետք է ծավալվեր մեր հետագա աշխատանքը:

Ամբողջ խնդիրը նրանումն է, որ Ռիվալ» ՍՊԸ-ի սեփականատեր հանդիսացող Ռաֆիկ Վիրաբյանը բողոք էր ներկայացրել պատկան մարմիններին, ըստ որի, գործարանի կառուցումը այգիների շրջակայքում իբրեւ  անթույլատրելի է։ Բողոքի հիման վրա ՀՀ Բնապահպանության նախարարության ընդերքի պետական տեսչության ներկայացուցիչները փորձել են, իրավական ուժը կորցրած և նախկին կառավարության կողմից տրամադրված վկայագրերով ստուգումներ անցկացնել գործարանում, ինչը կանխվել է «Արմօյլ» ընկերության աշխատակիցների կողմից։ Դրանից հետո պարբերաբար փորձ է արվել անօրինական ստուգումներ իրականացնել գործարանում: Եւ ցավալին այն  է, որ պետությունը այսօր այս թնջուկը կառուցողական դաշտում լուծում տալու  փոխարեն, մեզ ցույց է տալիս դատարանի տեղը:

Եւ դա արվում է մի մարդու հանդեպ, (խոսքս իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանի մասին է), ով Հայաստան ոտք է դրել զուտ հայրենասիրական նկրտումներով: Նա այն մարդն է, ով քառօրյա պատերազմի ժամանակ բավականին լուրջ ներդրում է ունեցել, եւ մշտապես կանգնած է եղել հայոց բանակի կողքին: Եղել է ամենախոշոր նվիրատուներից մեկը, ով 1 մլն 340 հազար դոլար նվիրաբերել է միայն Հայաստան համայկական հիմնադրամին՝ Թալիշի ճանապարհների վերանորոգման համար: Ու հիմա նման հայրենասեր մարդուն՝ գալիս է մի նոր նախարար (խոսքը բնապահպանության նոր նախարարի մասին է), եւ ասում. մի վախեցեք, դիմեք դատարան: Գիտեք մի մարդ եթե իր հայրենիքին նվիրված լինելով՝փորձում է ներդրում անել իր հայրենի հողում, բնականաբար այդ մարդը չի գալիս այն մտադրություններով, որ մի օր էլ իր հարազատ երկրին պիտի դատի տա:

Գիտեք,  եթե ես անձամբ կարողանամ  պարոն Արթուր Գրիգորյանին եւ Էրիկ Գրիգորյանին դատի տալ՝ կտամ: Բայց քանի որ նրանք կառավարության մաս են կազմում, ստացվում է՝    նրանց դատի տալով, դու քո երկրին ես  դատի տալիս:

Չգիտեմ, թե սա ինչ քաոսային իրավիճակ է. մի տեղ ասում են՝գործարան փակեք, մի տեղ ասում են՝բացեք: Մեկն ասում է. Նաիրիտը բացեք, մեկ ուրիշն ասում է. չէ՝ փակեք, եւ այսպես շարունակ: Լավ մինչեւ երբ կարող է շարունակվել այս անհասկանալի իրավիճակը: Մեր միակ հույսը՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով իր նախարարական կազմի տեսակետը լսելուն զուգահեռ, գուցե լսի նաեւ մեր տեսակետն ու մեր դիրքորոշումը, քանզի հիմա շատ ավելի կարեւոր է արտադրական ոլորտում քայլ անելը, քան ինչ-որ մարդկանց ցանկություններին տրվելը: Ի վերջո, գործարարը չպետք է տուժի. հիմա գուցե օրենքի մեկնաբանություն եւ իրավիճակ է փոխվել. բայց չէ ո՞ր մեր իրավունքները նույնպես պետք է հարգել, եւ ինչու չէ՝նաեւ պաշտպանել:


Այլ մանրամասներ՝ առաջարկվող Տեսանյութերում:

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan