Video.«Հայի հետ պետք է հաշվի նստեն բոլորը».Մանուշակ Ստեփանյան
«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ հիմնադիր Մանուշակ Ստեփանյանը, Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսպես կոչված «տարածքներ խաղաղության դիմաց» շրջանառվող թեզին, նշեց, որ.
-Եթե նման թեզ կարող է քննարկվել, ապա էլ ի՞նչ իմաստ ունեին այս բոլոր տարիները, ու ինչ իմաստ ունեին այսքան զոհերը: Էդպես կարելի էր նստել, որոշում կայացնել.որը ինձ`որը քեզ, եւ դրանով հարցը վերջանար-գնար:Դեռեւս խորհրդային տարիներից, հայերը միշտ էլ խնդիր են ունեցել արդրբեջանցիների հետ՝ այդ տարածքներում: Եթե մենք ետ գնանք դեպի մեր պատմությունը, ապա կտեսնենք, որ այդ տարածքները մերն են եղել:
Դե եթե այդպես է, խաղաղության դիմաց` թող վերադարձնեն մեր տարածքները. մենք չենք վերցրել մի բան, որ մերը չէ:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցադրմանը, որ վերջերս սկսել է շրջանառվել այսպես կոչված «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը, պատասխանել էր.
«Մենք ընդհանրապես չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»:
Փաշինյանը նկատել էր նաեւ , որ ներկայիս կառավարությունը ԼՂ կարգավորման հարցում վարում է քաղաքականություն, որ նախկինում ոչ մի կառավարություն չի վարել:
«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ հիմնադիր Մանուշակ Ստեփանյանի դիտարկումները, այս եւ այլ հարցերի շուրջ՝առաջարկվող Տեսանյութում: