Video.Նիկոլ Փաշինյանը շրջում է բանջարեղենի խանութներում` ծանոթանալով գներին
Նիկոլ Փաշինյանը շարունակում է շրջել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բանջարեղենի խանութներում, հետաքրքրվում գներով: Տարբեր առևտրի կենտրոններում միրգ-բանջարեղենի գները տարբեր են, օրինակ՝ լոլիկը սկսում է 190-ից հասնում է 650-ի:
Վարչապետը հետաքրքրվում է՝ արդյոք տեղական ապրանք է, թե ներկրված: Վաճառողները պատասխանում են, որ երկու տեսակ ապրանքներ էլ կան:
Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ Երևանի 3-րդ մասում գյուղմթերքի գները համեմատաբար էժան են:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան վարչապետը շրջայց է կատարել Գումի շուկայում՝ ծանոթանալու գյուղմթերքի գներին: Նա ահազանգեր էր ստացել, որ գյուղմթերքի գները թանկացել են: Վարչապետն արձանագրել էր, որ սեզոնային բանջարեղենը թանկ է:
Նա հայտարարել, որ պետք է աշխատել գյուղմթերքի գների նվազեցման ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:
