VIDEO.«Ոստիկանության դերը չպետք է թերագնահատել». Արփինե Հովհաննիսյան
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի մասին խորհրդարանական քննարկմանը ԱԺ փոխնախագահ Ափինե Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ ընտանեկան հարաբերությունները որպես կանոն կարգավորված չեն օրենսդրությամբ և երբեք չեն կարգավորվելու օրենսդրությամբ. ըստ ԱԺ փոխնախագահի ընտանիքում համերաշխության վերականգնումը չի լինի օրենքով, պարզապես պետք է ազդակ ուղարկել հանրությանը, որ որևէ մեկը չի ուզում միջամտել: Իր խոսքում Արփինե Հովհաննիսյանը նաև անդրադարձավ ներկայացված օրենքի տրամաբանության մեջ՝ ոստիկանի դերակատարմանը, ընդգծելով, որ պետք է կրթել նաև ոստիկանին, որպեսզի իմանան ինչպես միջամտեն: Թեև ըստ Արփինե Հովհաննիսյանի, ոստիկանի , ինչպես և ոստիկանական կառույցի դերը չպետք է թերագնահատել.« Երբ, որ ասում են ոստիկանը սխալ է ենթադրել, ոստիկանը երբեք սխալ չի ենթադրելու , երբ որ կյանքի կամ առողջությանը վտանգ է սպառնում, սա օրենքում է ֆիքսված , դժվար ոստիկանը սխալ ենթադրի, եթե ինչ որ մեկը՝ ինչ որ մեկին ծեծում է»:
Արփինե Հովհաննիսյանը կոչ արեց բաց աչքերով նայել իրականությանը, քանզի , այնուամենայնիվ սեռական բռնության խնդիր կա հասարակության մեջ :
