Վիկ Դարչինյան. Մորալեսը վախենում է ինձնից
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը կարծում է, որ մեքսիկացի Իվան Մորալեսը խուսափում է իր հետ մենամարտից:
Ինչպես նշում է armsport.am-ը, ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մորալեսը ցանկանում է մենամարտել թեթեւ քաշային կարգում: Պրոֆեսիոնալ կարիերայում 39-ամյա Դարչինյանը տարել է 40 հաղթանակ, կրել 7 պարտություն եւ մեկ անգամ ավարտել այն ոչ-ոքի: 23-ամյա Մորալեսը տարել է 27 հաղթանակ:
«Կարծում եմ, որ Մորալեսը մտափոխվել է եւ չի ցանկանում ինձ հետ մենամարտել: Նա չէր կարծում, որ կհամաձայնեմ նրա հետ մենամարտել թեթեւ քաշային կարգում: Այժմ նա վախենում է ինձնից»,- Դարչինյանի խոսքերը մեջբերում է fightnews.com-ը: