«Վիկիլեքսի» հերթական փաստաթուղթը պատմում է Ջոզեֆ Փենինգտոնի և Սերժ Սարգսյանի փեսայի հանդիպման մասին
«Վիկիլեքսի» հրապարակած հերթական փաստաթուղթը պատմում է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի եւ Սերժ Սարգսյանի փեսա, ներկայումս Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի` դեռեւս 2007թ. նոյեմբերին տեղի ունեցած հանդիպման մասին: Ըստ փաստաթղթի` այդ հանդիպման ընթացքում Փենինգտոնը իր զրուցակիցներին տեղեկացրել է, որ «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն լրջագույն սեւ բիծ կգցի Հայաստանի հեղինակության վրա: ԱՄՆ դիվանագետի նման դիտարկման պատճառը եղել են 2007-ին Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի կողմից «Ազատության» հասցեին հնչեցված սպառնալիքները: Մինասյանը խոստացել է ԱՄՆ դիվանագետի մտահոգությունները հասցնել Գեւորգյանին ու մեղմել նրա կոշտ դիրքորոշումը: 2008-ի գարնանից մինչեւ այս տարվա հոկտեմբերը Արմեն Գեւորգյանը զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնը: Այժմ նա ղեկավարում է «IDeA» հիմնադրամը:
