Վիկտոր Բիյագովը նշանակվել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վիկտոր Բիյագովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին:
Հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վիկտոր Բիյագովին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մոսկվա)»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Դավիթ Վիրաբյանը հետ է կանչվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Դավիթ Վիրաբյանին հետ կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
