Վիկտոր Դալլաքյանը «կորել» է
Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանը տևական ժամանակ է կորել է տեսադաշտից: Դալլաքյանը, ով իր այս նոր կարգավիճակով խորհրդարանի նիստերի ժամանակ պարտադիր ներկա էր լինում դահլիճում, անգամ նիստերի դահլիճ տևական ժամանակ է ոտք չի դրել:
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, նա չի լինում նաև նախագահական նստավայրում իրեն հատկացված աշխատասենյակում, որը, ի դեպ շենքից բավական մեկուսացված հատվածում է:
«Իհարկե, Դալլաքյանը գալիս է Ազգային ժողովի իր աշխատասենյակ և ժամեր անցկացնում այնտեղ, բայց նրան գրեթե ոչ ոք չի տեսնում: Խորհրդարանում, կարծես թե մոռացել են նրա գոյության մասին: Երբեմնի գերակտիվ նախկին պատգամավորը կատարյալ մեկուսացման մեջ է»,-գրել է թերթը:
