1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վիկտոր Սողոմոնյանը՝ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հարցազրույցը 2-rd.am-ին:

Պարոն Սողոմոնյան, վերջին տարիներին էլեկտրոնային եւ տպագիր մամուլում այս կամ այն ձեւով գրեթե ամեն օր արծարծվում է նախագահ Քոչարյանի անունը, սա նորություն չէ: Բայց անցած մի քանի օրերին մեկը մյուսի ետեւից նրան առնչվող ակնհայտ բացասական երանգավորմամբ մի քանի հոդվածներ ու նյութեր հրապարակվեցին: Արդյո՞ք Ձեզ չի զարմացնում այս հանգամանքը, հատկապես հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը ինչպես անցած հինգ տարիներին, այնպես էլ այսօր քաղաքական ակտիվություն չի ցուցաբերում: Ինչո՞վ եք պայմանավորում այս փաստը: Առիթ ունեցել եմ ասելու, որ քաղաքական դաշտում եւ ԶԼՄ-ներում նախագահ Քոչարյանի հանդեպ գրեթե երբեք չդադարող հետաքրքրությունը զարմացնել չի կարող, թեկուզ միայն այն պատճառով, որ նրա պաշտոնավարման արդյունքներն ու ցուցանիշերը մինչ օրս ավելի շուտ եւ ավելի շատ արդիական քաղաքական գործոններ են, քան լոկ պատմություն: Սա ընդհանուր առմամբ: Իսկ թե ինչով է պայմանավորված առանձին թերթերի եւ կայքերի վերջին օրերին արձանագրված այդ “սեւ” ուշադրությունը՝ կարող եմ միայն ենթադրել: Կարծում եմ, դրա համար պատճառ է հանդիսացել վերջերս ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի կողմից արված այն հայտարարու-թյունը, ըստ որի` Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է եղել, իսկ Սերժ Սարգսյանինը` ոչ: Ըստ էության, Զուրաբյանն իր կարծիքն է հայտնել մի կոնկրետ հարցի մասին, եւ դա, բնականաբար, իր իրավունքն է: Ի դեպ, մեզ համար դա անակնկալ էր, որովետեւ սովոր չենք ՀԱԿ-ից դրական գնահատականներ լսել: Եթե հիշում եք, ես նույնիսկ հրաժարվել էի մեկնաբանել նրա հայտարարությունը: Բայց մեր մամուլում այդ իրադարձությունից հետո մի անհավանկան ներկայցման մեկնարկ տրվեց, որին հետեւելիս զարմանքի բազում պահեր եմ ապրել. իսկական փոթորիկ մի բաժակ ջրում: Մի շարք կայքերում եւ թերթերում վերլուծականների տարափ սկսվեց: Լրագրողներն ու քաղաքագետները սկսեցին գոյություն չունեցող, երեւակայական թիմեր ու դաշինքներ ձեւավորել եւ նույնիսկ մատնանշեցին նրանց՝ իշխանության դեմ միասնական պայքարի ձեւերն ու մարտավարությունը: Մի շարք այլ կայքեր ու թերթեր սկսեցին պայքարել այդ նոր “միավորման” դեմ, ընդ որում, միայն իրենց հայտնի տրամաբանությամբ ու անհայտ տեղեկությունների հիման վրա կենտրոնական դերերում տեսնելով առաջին եւ երկրորդ նախագահներին: Հետո այս խառնաշփոթում տարբեր համատեքստերով հայտնվեցին Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի ու Սամվել Ալեքսանյանի անունները, գործը հասավ «դաշինքների» բախման հետեւանքով հնարավոր աշխարհաքաղաքական ցնցումներին, տարածաշրջանային վայրիվերումներին եւ այլ դժբախտություն-ների: Այս ամենը գուցեեւ ընդամենը զվարճանքի առարկա լիներ, մեկ էլ, իհարկե, զարմանքի, որովետեւ օրեցօր մամուլից էինք տեղեկանում, թե իրականում ինչ գործընթացներ ենք նախաձեռնել ու ինչ անհնար դաշինքներում հայտնվել: Բայց, ցավոք, այս ամենը մամուլի էջերում հետզհետե /արդեն շուրջ երկու շաբաթ/ ձեռք է բերում հիմնական քաղաքական գործընթացի հավակնություն, ինչն ինքնին որպես երեւույթ առավել տարօրինակ է, հատկապես այսօր, երբ Հայաստանում ամենեւին էլ նախընտրական շրջան չէ: Գուցե հիասթափեցնեմ շատերին, բայց պետք է հայտարարեմ հետեւյալը. այս իրարանցումն արհեստածին է, այն չունի որեւէ իրական հիմք, ոչ էլ որեւէ առընչություն ունի մեզ հետ: Թերեւս, սա հակընդդեմ հայացքներ ունեցոք լրատվամիջոցների՝ մեկ ընթացիկ հայտարարությունից արհեստական քաղաքական գործընթաց ձեւավորելու դասական օրինակ է: Մի խոսքով, կարծում եմ սա է Ձեր նշած հրապարակումների ի հայտ գալու պատճառը: Ինչ վերաբերում է վերը նշված գործընթացի հետ կապ չունեցող այլ սակավաթիվ հրապարակումներին, այսպես կոչված «կոմպրոմատին», ապա թերեւս նկատել եք, որ վերջերս մենք հազվագյուտ ենք արձագանքում դրանց: Միայն այն ժամանակ, երբ որեւէ հոդված ակնհայտ վիրավորանք ու զրպարտանք է պարունակում Ռոբերտ Քոչարյանի կամ իր ընտանիքի անդամների հասցեին:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan