Վիլյամ Սարոյանի` Ֆրեզնոյում գտնվող տունը վաճառվել է
Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տունը վաճառվել է: Այս մասին տեղեկանում ենք Ֆրեզնոյի անշարժ գույքի գործակալություններից մեկի կայքից: Մինչ այդ տունն աճուրդի էր հանվել 110 000 դոլարով: Աճուրդը կայացել է, տունը գնել են 162 000 դոլարով: Թե ո՞վ է տան գնորդը, պարզ չէ, ուստի անհայտ է մնում տան ճակատագիրը:
Այդ տանը գրողն ապրել է 17 տարի, այսինքն՝ տան կառուցումից՝ 1964 թվականից, մինչեւ իր մահը՝ 1981 թվականը: ԱՄՆ Կալիֆոrնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի այդ փոքրիկ առանձնատունը գտնվում է 2729 W. Griffith հասցեում: Ունի երեք ննջասենյակ եւ մեկ լոգարան: Սարոյանի մահից հետո տունն ունեցել է երեք սեփականատեր, այնուհետև վարձակալության է հանձնվել:
Աճուրդը հայտարարված էր մայիսի 5-ին: Այն անցկացվել է Ֆրեզնոյի շրջանային դատարանում, քանի որ տունը գրավի տակ է դրված եղել սեփականատիրոջ պարտքերի պատճառով: