1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վիրավոր զինվորը հեծանիվով զբոսնում է քաղաքում

Հրամանատարական կետում հանդիպում եմ փոխգնդապետ Սեւակ Հայրապետյանին: Նա հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն է: Պետք է դիրք բարձրանանք` քառօրյա պատերազմի մասնակից զինվորների հետ զրուցելու: Երբ մոտենում ենք փոխգնդապետի` հարմար մի անկյունում քողարկված մեքենային, աջ և ձախ կողային մասերում նկատում եմ կրակոցների բազում հետքեր: Հարցեր չեմ տալիս` մտածելով, որ ճանապարհին ինքը կպատմի: Եվ պատմում է պատերազմից, որ լուրջ քննություն էր իրենց համար, կամավորների ուժերով խոր փորված ճանապարհներից, որոնցով տեղաշարժվելը ավելի ապահով ու անվտանգ է դարձնում մարտական հերթափոխի կատարումը, պատմում է սպաներից ու զինվորներից, որ պիտի ավելի ուշադիր լինեն, դիտարկումները կատարեն սահմանված կարգով, անգամ աննշան տվյալները զեկուցեն ըստ վերադասության… Բայց այդպես էլ ոչ մի խոսք վնասված մեքենայից: Եվ վերջապես լրագրողի իմ հետաքրքրասիրությունից դրդված` որոշում եմ հարցնել.

-«Ուազի սպիներից» չպատմեցիք, պարոն հրամանատար: Կրակահերթերի տա՞կ է հայտնվել:

Պատասխանը միանգամից չհետևեց: Փոխգնդապետը մերթ լուռ ինձ նայեց, մերթ ճանապարհին, մերթ էլ մեքենայի դռան վրայի գնդակների թափանցող անցքերին: Հետո արդեն բոլորովին ուրիշ ձայնով, քան մինչ այդ էր խոսում, ասաց.

-Թերևս, սկսեմ սկզբից: Այդ գիշեր զորամասում էի: Տագնապի ազդանշան ստացա: Շտապեցի առաջնագիծ` հրամանատարական կետ: Մարտական դիրքում ծանր վիրավոր ունեինք: Առաջին վիրավորն էր: Հակառակորդի նետած նռնակը պայթել էր դասակի հրամանատարին օգնության գնացած զինվորի ոտքի տակ` պոկելով թաթը: Պետք էր շտապ տարհանել: Բայց դիրք տանող բոլոր ճանապարհները կրակի տակ էին, մեքենա չէր կարողանում մոտենալ: Ես և մայոր Խաչատրյանը վստահ էինք` կհաղթահարենք: Ճամփա ընկանք: Անցնելով մի զգալի հատված` մոտեցանք հենակետին: Եվս 400 մետր և դիրքի մատույցներում էինք: Սակայն հակառակորդը թիրախավորեց «Ուազը» և սկսեց կրակ թափել: Մեքենան մխրճեցինք խրամատի մեջ և խրամուղով շարժվեցինք դեպի կացարան: Մեր ուղղությամբ կրակում էին թե՛ գնդացրով, թե՛ 60 մմ ականանետով: Դասակի հրամանատարը` ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանը, կապի միջոցով ասաց, որ չմոտենանք, որ մեզ թիրախավորել են: Պատասխանեցինք` առանց զինվորի ետդարձ չի լինելու: Հասանք կացարան: Վիրավորը` Արման Ավետիսյանը, այդտեղ էր: Դիրքի անձնակազմը շարունակում էր մարտ վարել: Դասակի հրամանատարը ձեռքից թեթև վիրավոր էր, բայց վստահեցրեց, որ ամեն ինչ կարգին է, որ իր համար չանհանգստանանք. դիրքապահներին պիտի օգնության գար հատուկ նշանակության խումբը:

Մենք ձեռնամուխ եղանք ծանր վիրավորին պահեստային ելքով տարհանելուն: Որպեսզի պատկերացնեք, թե ինչպիսի ինտենսիվությամբ էին կրակում մեր ուղղությամբ, ասեմ, որ 400 մետր տարածությունը` կացարանից մինչև ավտոմեքենա, անցանք մեկ ու կես ժամում: Տարհանելու ժամանակ զինծառայողը նորից վիրավորվեց ոտքից: Զինվորին տեղավորեցինք մեքենայի հետևի նստարանին և անմիջապես շարժվեցինք դեպի մոտակա մարտական դիրք, որպեսզի այնտեղից էլ շրջանցիկ երթուղով դուրս գանք հրամանատարական կետ: Տեղ չհասած` մեզնից մոտ 30 մետր հեռավորության վրա նկատեցինք հակառակորդի երկու տանկ: Միանգամից ղեկը պտտեցի: Փամփուշտների կարկուտ էր թափվում մեքենայի վրա: Բայց կարողացանք զինվորին հասցնել հրամանատարական կետ: Այնտեղից էլ տեղափոխեցինք հոսպիտալ: Կյանքը փրկեցին, ոտքը` չկարողացան. անդամահատեցին: Այդ դիրքի անձնակազմից մեկ զինվոր ևս հասցրեց նահանջել… Այլևս անհնարին էր մոտենալ դիրքին… Տղաները կռվեցին մինչև վերջ…

…Մի բան եմ ուզում, որ Արմանը նորից քայլի, որ չհիասթափվի, սիրի, ժպտա,- ասում է Սևակ Հայրապետյանը:

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի հետ իմ զրույցից շաբաթներ են անցել: Օրերս բացում եմ համացանցն ու քարանում… լուսանկարում թշնամուն հերոսական դիմադրություն ցույց տված դիրքի վիրավոր զինվորը` Արման Ավետիսյանը, հեծանիվով զբոսնում է քաղաքում…

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Աղբյուրը` www.hayzinvor.am

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan