Վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն է․ նյարդավիրաբույժ Ալեքսանդր Վարոսյան
Այսօր Երևանում վիրավորում ստացած ոստիկանի ընդհանուր վիճակը կայուն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ոստիկանի բուժող բժիշկ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նյարդավիրաբույժ Ալեքսանդր Վարոսյանը։
Բժիշկ Վարոսյանի խոսքերի համաձայն, ոստիկանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, գլխի գագաթային շրջանի հատվածի սալջարդ վերք:
«Կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, հիմա վիճակը կայուն է, գտնվում է հսկողության տակ, ստանում է կոնսերվատիվ բուժում»,- նշել նա և հավելել, որ հիվանդը հարված է ստացել գլխի գագաթային հատվածին: Բժիշկը նաեւ ասել է, որ կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, դրվել են հանգուցակարեր ու շտապ կատարվել է գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա զննություն, որի արդյունքում բարեբախտաբար, գլխուղեղում տրավմատիկ բնույթի փոփոխություններ չեն հայտնաբերվել, գլխուղեղի ցնցում է եղել։