Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների նկատմամբ
Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների նկատմամբ
ԱՄՆ պետքարտուղարությունն արգելել է Վրաստանի որոշ քաղաքացիներին ամերիկյան վիզաների տրամադրումը:
«Պետական դեպարտամենտն այսօր հայտարարել է վիզային սահմանափակումների լրացուցիչ գործողությունների մասին, որն արգելում է վիզաների տրամադրումը նրանց, ովքեր պատասխանատու են կամ մասնակից Վրաստանում ժողովրդավարության խաթարմանը», - ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Սահմանափակումները տարածվում են 20 մարդու վրա, այդ թվում՝ նախարարների, իրավապահ և հատուկ ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև անհատների վրա:
«ԱՄՆ-ն դատապարտում է ցուցարարների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և ընդդիմության գործիչների նկատմամբ բռնության կիրառումը», - ասվում է հայտարարության մեջ: