1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վլադի՛միր Վլադիմիրովիչ, ավելի լավ է ընկերություն անենք ԱՄՆ-ի հետ. Արմեն Ջիգարխանյան

Հայազգի անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանը հարցազրույց է տվել «Արգումենտ ի ֆակտի» թերթին, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

-Արմեն Բորիսովիչ, հիշում եմ, մեր հարցազրույցում դուք շատ ջերմ արտահայտվեցիք ԱՄՆ-ի մասին։ Սակայն վերջին սոցհարցումները վկայում են, որ վիթխարի թվով ռուսներ ԱՄՆ-ին թշնամի են համարում։

-Ես հնարավորություն եմ ունեցել զրուցելու մեր նախագահի հետ։ Բաց տեքստով ասել եմ նրան. «Վլադիմիր Վլադիմիրովի´չ , ավելի լավ է ընկերություն անենք Ամերիկայի հետ»։ Այո, դա բարդ երկիր է, ունի օհո-հո-հո… ի՜նչ հավակնություններ, սակայն կարծում եմ՝ նրանց հետ, ամեն դեպքում, ավելի խելամիտ է նորմալ հարաբերություններ պահպանել։ Մենք այդ դեպքում նրանից ավելի շատ կվերցնենք մեզ համար։ Իսկ դիմակայության վրա ուժերը միայն զուր վատնվում են։ Մի բան հստակ գիտեմ. եթե թշնամանանք, կաշխատենք բազարում, ընդ որում՝ վատ բազարում։ Պետք է գործով զբաղվել, ոչ թե փորփրել հայտնի չէ ինչը… Այո՛, այժմ բարդ իրավիճակ է։ Մենք չպետք է հորանջենք այն պահին, երբ դրանից դուրս գալու ժամանակն է։ Այլապես այն կուլ կտա։

-Իրավիճակն աշխարհում, իսկապես, վատ բազար է հիշեցնում։ Երկրները ոտնատակ են տալիս միմյանց, փչացնում մրցակիցների կյանքը, «մատների վրա խաղացնում»…

-Ների՛ր կոպտության համար, սակայն մարդու բնավորությունից է բխում՝ որոշել, թե անկողում վերևից ով պիտի պառկի։ Մարդուն ղեկավարում են ընդամենը երկու զգացմունքներ՝ սերն ու նախանձը։ Օ-օ-օ, իմ վերնաշապիկը վատն է, իսկ դու լավը որտեղի՞ց ես վերցրել։ Լավ կլինի, եթե դու անձամբ ինձ այն զիջես։ Սակայն կգա մի պահ, երբ ես կսկսեմ այդ իրը քաշել վրայիցդ. «Տու´ր հագնեմ»։ Եվ ես դա կանեմ, եթե էներգիաս բավականացնի։ Ես չեմ պարզեցնում, ես պարզապես նկարագրում եմ ժամանակից իրավիճակն աշխարհում։

-Դուք կրկին վերադարձել եք բեմ՝ «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոն» ներկայացմամբ։ Ըստ Ձեզ՝ դեպի ու՞ր է շարժվում մարդկությունը դարերի ընթացքում։

«Եթե իմանայի», ինչպես գրել է Անտոն Պավլովիչը։ (Դադար)։ Ո՞վ կմտածեր, որ Ուկրաինան ու Ռուսաստանը թշնամի կդառնան։ Ես Ուկրաինայում հաճախ եմ եղել, մենք հյուրախաղերի ենք գնացել Կիև, Օդեսա, Խարկով։ Այնտեղ ռուսերեն են խոսում։ Ինձ թվում էր՝ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ազգ են։ Պարզվում է՝ ոչ, տարբեր են…

Կան կապեր, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում, դրանք հուսալի են, ոչ մտացածին ։ Խելացի մարդիկ դա գնահատում են։ Բայց կան ոչ շատ խելացի մարդիկ…Ինչի՞ մասին է մի քաղաքական գործիչ այնտեղ պայմանավորվում մեկ այլ քաղաքական գործչի հետ։ Մենք երբեք չենք կռահի այդ հանելուկը։ Սակայն նրանք մեզ ասում են. «Ընկերնե´ր, ի՞նչ բարի հարևաններ։ Ոչ մի դեպքում»։ Ես գտել եմ, թե երբ են սկսվել գժտությունները…Մոսկվա են եկել ընտանիքներ, որոնցում կինը հայուհի է, ամուսինը՝ ադրբեջանցի, կամ հակառակը։ Նրանք թաքնվել են դեսպանատանը…Վայրի, վայրի բաներ…Բեռնարդ Շուոի մոտ հիշեք. «Մի´ մոռացեք, որ մարդկային արարած եք՝ հոգով ու հոդաբաշխ խոսքի աստվածային պարգևով օժտված»։ Այսպես, թվում էր, թե՝ եկեք պարզենք, նստենք, խոսենք։ Պարզվում է՝ ոչ։ Կան ճարպիկներ, ովքեր մարդկային ողբերգությունը վերածում են «համարի», «չարչիություն (գեշեֆտ) են անում», էլ չեմ խոսում այն մասին, որ, ներեցեք, ազգային բախումների վրա ոմանք շատ լավ վաստակում են։

-Իսկ ի՞նչ կասեք արվեստի ոլորտի ճարպիկների մասին։ Այսօր շատերն են ջանում ինչ-որ «նորաձև» բան անել։ Դա գալիս է իսկապես սահմանները շարժելու ցանկությունի՞ց, թե՞ պարզապես ոմանք այդկերպ փորձում են թաքցնել սեփական անտաղանդությունը։

-Երբեմն տեսնում եմ ներկայացուցմներ… պայմանականորեն դրանք անվանենք… «համարձակ»։ Հավատացե´ք իմ փորձին, ի վերջո դա վատ ավարտ է ունենում։ Որովհետև ինչ-որ մեկի ճաշակը փչացրել ենք։ «Դու սկզբում ինձ ասացիր, որ Ռախմանինովն է լավը, իսկ հետո, պարզվում է, որ ինչ-որ Չուչուլկին-Պուպու՞լկինը»։ Պետք է հասկանալ, թե ինչ պատասխանատվություն ենք մենք կրում։ Որոշ հեռուստածրագրերից հետո ես մտածում եմ ոչ թե այն մասին, որ «ափսոս, փող են ծախսել», այլ «ինչի՞ են նրանք հասնում»։ «Իսկ դուք գիտե՞ք, դա նոր ոճ է, կոչվում է «տրուլյա-պուլյա»։ (Ձայնը բարձրացնում է)։ Հետո՞ ինչ։ Երբ մարդիկ ջուր են ծեծում, ես նրանց նայում եմ ինչպես ազգի թշնամիների…Մենք պետք է գնահատական տանք միայն բարձր չափորոշիչներով։ Ցավոք սրտի, այսօր ամենուր դատարկություն է…

-Արմեն Բորիսովիչը, ինձ զարմացրին Ձեր խոսքերը՝«մարդուն ղեկավարում են միայն սերն ու նախանձը»։ Իսկ խա՞նդը։

-Խանդը նույնպես նախանձ է։ Նա նախանձում է, որ այդ կինը այլ մարդու է պատկանում…Դա կյանքի ճշմարտությունն է։ Ես սիրում եմ այն՝ ճշմարտությունը։ Ամեն ինչում։ Ունեմ սիրելի բժիշկներ։ Մշտապես նրանց խնդրում եմ. «Ավելի լավ է՝ անկեղծ ասա»։ Ինչպես դիմակայեմ ճշմարտությա՞նը. հնար կգտնեմ։ Այո՛, 1-2 գիշեր չեմ քնի։ Սակայն կստանամ ընտրության իրավունք, թե ինչպես վարվեմ։

-Այսօր հին ընկերները թշնամի են դառնում ոչ թե կանանց, այլ քաղաքականության պատճառով։ Ինչպե՞ս հասկանալ՝ որտեղ է ճիշտը, և որտեղ՝ սուտը։ Ինչպե՞ ս մանրախնդրությամբ չզբաղվել երկրի ներսում։

-Ես մեծ կյանք եմ ապրել և գիտե՞ք՝ ինչ եմ սովորել։ Լսի´ր օրգանիզմին, այն քեզ անմիջապես կհուշի: Այսօր մանանեխ քիչ ես ուտում, ուրեմն շաքարավազ էլ շատ պետք չէ: Իմ կատուն էլ ինձ շատ բան է սովորեցրել։ Կենդանին երբեք չի պառկում այնպես, որպեսզի իրեն անհարմար լինի…մենք անպայման կկարողանանք դուրս գալ և ելք գտնել, եթե կարողանանք չխաբել և ազնիվ լինել ինքներս մեր առջև։ Եթե չհորինենք մեզ համար ինչ-որ տեսություններ, ինչը մենք, ի դեպ, հիմնականում անում ենք։

Հիասքանչ հայ գրող Հովհաննես Թումանյանը մի հանճարեղ հեքիաթ ունի՝ «Մի կաթիլ մեղրը»։ Մարդը որսից իր գյուղ էր գնում։ Ճանապարհով շուկա է անցնում։ Վաճառականին ասում է. «Ինձ մեկ տարա մեղր տուր, տանեմ ընտանիքիս»։ Եվ մի կաթիլ ծորում է։ Խանութպանի կատուն ցատկում ու լիզում է այն։ Որսորդի շունը հարձակվում է կատվի վրա ու պատառոտում։ Խանութպանը վերցնում ու սպանում է շանը։ Եվ պատերազմ է սկսվում…

Կոնֆլիկտը կարող է ծագել ինչից ասես։ Սիրելու ցանկությունից մինչև ատելու ցանկություն ընդամենը փոքր քայլ է։ Ինչպես ասել է Լև Նիկոլաևիչը, «չարը շատ գործուն է»։ Եթե հանկարծ ցանկանամ քեզ նեղացնել, հնարավորությունները շատ-շատ են։ Քեզ չե՞մ հավանում, շիշը կվերցնեմ ու՝ գլխիդ։ Եվ վերջ, խնդիրը լուծեցինք։ Ես ավելի քան 60 տարի աշխատել են թատրոնում և կարող եմ ասել՝ եթե ցանկանում ես սկանդալ սարքել, դա միշտ հնարավոր է…. Նշանակում է՝ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ ենք դնում հիմքում։

-Իսկ Ձեզ համար ի՞նչն է հիմք, Արմեն Բորիսովիչ։

-Ես հիմքում դնում եմ սերը։ Իմ կարծիքով՝ մյուս տարբերակներն ավելի վատն են։ Սակայն մինչև սեր բարձրանալու համար պետք է մեծ աշխատանք անել։ Հասկանալ, որ դու նույնպես մարդ ես։ Ինչպես հայերն են ասում՝ քեզ նույնպես մայր է ծնել։ Եվ էական չէ, որ քո մայրը ուզբեկ է, հայրը՝ վրացի։

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan