Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է Գորիսի ոստիկանապետին
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ինչ վերաբերում է հարցին, թե որն է եղել ազատման պատճառը, Ոստիկանությունից պատասխանեցին.«Ոստիկանությունում միշտ էլ կադրային տեղափոխություններ, նշանակումներ, ազատումներ տեղի են ունենում»։
