Վլադիմիր Գասպարյանն այցելել է Ծիծեռնակաբերդ (Photo)
Մեր տեղեկություններով քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ եղել է Ծիծեռնակաբերդում՝ ծանոթանալու ոստիկանների կողմից այնտեղ իրականացվող հատուկ ծառայությանը: Այս մասին գրում ՝ «armtimes.com»-ը:
Այնտեղից Գասպարյանը մեկնել է Հանրապետության հրապարակ:
Ապրիլի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել, որի ընթացքում քննարկվել էին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանության ծառայության կազմակերպման պլանը եւ ստորաբաժանումների խնդիրները:
Գասպարյանն ասել էր, որ ակնկալում է հասարակության աջակցությունը բոլորիս համար պատասխանատու այս օրերին աշխարհին իսկապես հայ ու հայեցի ներկայանալու համար: Նա ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել էր անել առավելագույնը երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ, իրականացնել անթերի ցերեկային և գիշերային ծառայություն, առկա տեխնիկական միջոցներով և ոստիկանի պրոֆեսիոնալ պատրաստականությամբ ապահովել քաղաքացիների անվտանգությունը զանգվածային միջոցառումների ժամանակ, կարգավորել ժողովրդի հոսքը Մայր աթոռի տարածքում և դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, անհրաժեշտ աշխատանք տանել համայնքներում, ձեռնարկել բոլոր միջոցները անցանկալի դեպքերից և արտակարգ իրավիճակներից զերծ մնալու համար:


