Վնասազերծված զինված խմբի գործով առաջին դատական նիստի կկայանա դեկտեմբերի 2-ին
2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված զինված խմբի գործով նիստի օրը հայտնի է։ «Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, այս գործով անդրանիկ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին։
«Գործը քննվելու է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Այն մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին»,-հավելել է թերթը: