Վնասվածքներ պատճառողին հայտնաբերեցին
Փետրվարի 6-ին, ժամը 03.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և գոտկային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Նոր Խարբերդի 2-րդ փողոցից բուժօգնության է տեղափոխել 1990 թ. ծնված Անդրանիկ Ս.-ին:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան տանը վնասվածքները պատճառել է 1999 թ. ծնված Գ. Գ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 10.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Գ. Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն: