Վնասվածքը դանակահարության հետեւանք էր. ոստիկանների բացահայտումը
Փետրվարի 26-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Տարոնի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի հետին կողմնային պատի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 22-ամյա մի երիտասարդ. նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է գլխապտույտի պատճառով ընկնելու հետեւանքով:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձորի Տարոն-4 թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է 17-ամյա մի երիտասարդ, որը բերման է ենթարկվել Տարոնի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: