Ուկրաինայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ Զելենսկին առաջարկել է նոր թեկնածու
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը կրկին հրաժարական է ներկայացրել։ Նախօրեին «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովը ներկայացրել է այդ մասին: Կառավարության հաջորդ ղեկավարը կլինի փոխվարչապետ Դենիս Շմիգալը, ում թեկնածությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկին, իսկ մեծամասնություն կազմող «Ժողովրդի ծառա» կուսակցությունը խոստացել է աջակցել նրան։