«Ուշադիր նայեʹք, միգուցե վերջին անգամ եք զմայլվում Ձորագետի կիրճով». ահազանգ
Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչներն ահազանգում են. «Ուշադիր նայեʹք, միգուցե վերջին անգամ եք զմայլվում Ձորագետի կիրճով, քանի որ մի քանի անհայրանիք մնացած մարդիկ փորձում են 17 կմ գետը ցամաքացնել և անցկացնել խողովակների մեջ։ Կուրթան գյուղի հատվածում սարքելով երկու ՀԷԿ։
Գյուլագարակ խոշորացված համայնքի ավագանու անդամներ և համայնքապետ, սպասում ենք ձեր խոսքին։ Թույլ չտաք՝ դրանք մոտենան մեր հողին ու ջրին»: