Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալանքը երկարաձգվել է
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Վոլոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Նարեկ Օհանյանի խափանման միջոցը երկարաձգվել է:
Նշենք, որ սեպտեմբերի 28-ին հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով։ Օհանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։
Հիշեցնենք, որ Վոլոդյան Գրիգորյանը սպանվել է սեպտեմբերի 23-ին։ Նրա սպանության գործով կա կալանավորված 2 անձ։
