Վորոնեժում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ում 4 մարդ է մահացել
Վորոնեժում ՊԱԶ մակնիշի ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենայի, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՆԳՆ մարզային վարչության ներկայացուցչին:
Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 5.10 Լենինիի պողոտայում:
«Պատահարի հետևանքով երկու վարորդներն էլ մահացել են,նաև երկու կին, որոնք թեթև մարդատար ավտոմեքենայի ուղևորներն էին», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նա հավելել է, որ վթարի պահին ՊԱԶ-ում ուղևոր չի եղել:
Slaq.am - Լրատվական աղբյուր
