Ովքեր են արտագաղթում Հայաստանից.VIDEO
«Առաջին մեծ արտագաղթը տեղի ունեցավ 90-ական թվականներին, երբ Հայաստանում դադարեցին գործել 1 000 գործարան և 300 տնտեսական ձեռնարկություններ և փակվեցին մոտ 900 սովխոզ և սովխոզ, փակվեցին մոտ 250 գիտահետազոտական ինստիտուտներ»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ադիբեյանը ընդգծում է, որ այդ ժամանակ Հայաստանից հեռացել են բազմաթիվ գիտնականներ:
Նրա խոսքով Հայաստանից հեռացողների մեծ թիվ են կազմում արհեստավորները:
«Չաշխատողների հիմնական մասը վաճառում են ինչ ունեն ու հեռանում են Հայաստանից: Հիմնականում Ռուսաստան են գնում: Ռուսաստանում ապրող հայերի յուրաքանչյուր երրորդը ռուս կնոջ հետ է ամուսնանում»,-ընդգծեց սոցիոլոգը:
Ադիբեկյանի խոսքով ճակատագրական սխալը արդեն եղել է ու դժվար է հետդարձի ուղիներ փնտրելը.«Հայաստանում այդքան գիտական կենտրոններ և գործարաններ դժվար թե գործեն»,-փաստում է նա:
Ահարոն Ադիբեկյանը նշում է` աղքատները չեն կարող լքել երկիրը, քանի որ գումար չունեն:
Զրույցի մանրամասները` տեսանյութում:
