ՎՊ-ի օլիգարխ նախագահը
Comment
Մի փոքր շեղվենք սահմանում տեղի ունեցող իրադարձություններից և հիշենք ազգիս «մեծերին»: Օրինակ, հայ օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ Իշխան Զաքարյանը, ով ի պաշտոնե պետք է բացահայտի բյուջետային միջոցների չարաշահումներն ու խախտումները՝ այդ թվում և իր կողմից արված, հատկապես վերջին մասով շարունակում է լռել: Բայց կա հավանականություն, որ նրա լռությունը երկար չտևի, քանի որ օրեր առաջ մեզ արդեն հայտնի Վազգեն Խաչիկյանի գործով ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանը նախաքննության ժամանակ տրված իր ցուցմունքում ոչ ավել ոչ պակաս նշել էր, որ Վազգեն Խաչիկյանն իրեն կանչել էր իր մոտ վճարման ծառայություն և ասել, որ 250 հազար դոլար է տվել Իշխան Զաքարյանին և դեռ այդքան էլ պետք է տա:
Դե, իհարկե, Իշխան Զաքարյանը, կհերքի սա, այդ մասին դեռ կհասցնենք լսել, բայց նրա հերքմանը հավատացողն ո՞վ է: Եթե համատեղության կարգով Վերահսկիչ պալատի նախագահ աշխատող, բայց կասկածելի ճանապարհներով հարստացած օլիգարխի բացատրություններին հավատացող լիներ, ապա ժամանակին մարդիկ կհավատային, որ Իշխան Զաքարյանը իր մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը նվեր է ստացել: Մեկը չեղավ՝ մի անօթեւանի խղճից դրդված մի փոքրիկ հյուղակ նվիրեր:
Արտյոմ Եդիգարյան