«Վրացի լրագրողը հայհոյանքով վնաս տվեց ոչ թե Պուտինին, այլ՝ իր երկրին». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտինի երկրպագուն չլինելով՝ չեմ ընդունում «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողի արարքը։ Հայհոյանքը փաստարկների բացակայությունն է, հայհոյանքը թուլացնում է քննադատության ուժը։ Վրացի լրագրողն ուղիղ եթերում իր տված հայհոյանքով վնաս տվեց ոչ թե Պուտինին, այլ՝ իր երկրին, իր լրատվամիջոցին, նաև՝ իր կյանքի անվտանգությանը։ Հայաստանում էլ կան լրատվամիջոցներ ու լրագրողներ, որոնք հայհոյում, անձնական վիրավորանք են հասցնում իրենց չսիրած մարդկանց, նման լրատվամիջոցներին և լրագրողներին չեմ հարգում»։