Վրաերթ Արարատյան փողոցում. կա տուժած
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ռ. Մ.-ը (1950 թ. ծնված) «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ա. Օ.-ին (1950 թ. ծնված) և Գ. Հ.-ին (1953 թ. ծնված):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
