Վրաերթեր Երեւանում եւ Արարատում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում 9-ամյա երեխա. NEWS.AM
Նոյեմբերի 10-ին, ժամը 12.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հասրաթյան եւ Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 21.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Լեռ Կամսարի փողոցի թիվ 30/3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ԲՄՎ Ե 46» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի եւ մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սարդարապատ-Նորապատ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա եւ մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
