Վրաերթի են ենթարկվել Հայանիստի դպրոցի տնօրենն ու հետիոտնը. 2-ն էլ տեղում մահացել են
Այսօր՝ մարտի 29-ին, մահվան ելքով վրաերթեր են տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 17:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 FS 165 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հայանիստ գյուղի խաչմերուկում՝ Հայանիստի դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Հայանիստ գյուղի բնակիչներ, 63-ամյա Հովհաննես Իսպիրյանին և 58-ամյա Ստելլա Մեսրոպյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթարկվածներին թողել է անօգնական, ավտոմեքենան թողել դեպքի վայրում և դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատր Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
