Վրաերթի ենթարկված 77-ամյա կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացուհու։
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կաօերի վարչությունից, վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
