Վրաստանն անվերապահորեն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը. Լաշա Դարսալիա
Վրաստանն անվերապահորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
Այս մասին «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն» խորագրով համաժողովի ժամանակ տեսաուղերձով դիմելիս ասաց Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։
Նա ընդգծեց, որ իրենք նաև պատրաստ են ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում։
Դարսալիան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնության հասնելու գործընթացը կպահպանի դրական դինամիկան: