Վրաստանի 71-ամյա քաղաքացին 1,5 տարի հետախուզվում էր յուրացման համար. նրան գտել են Բագրատաշենում
Փետրվարի 21-ին, ժամը 17.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 71-ամյա Յուրա Ք.-ն: Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2017թ. հոկտեմբերի 26-ից հետախուզվում էր ոստիկանության Թալինի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով: