Վրաստանի դպրոցների չպատվաստված աշխատակիցները յուրաքանչյուր 7 օրը մեկ կթեստավորվեն
Վրաստանում, չպատվաստված կամ մեկ անգամ պատվաստված դպրոցի աշխատակիցները հակամարմինների արագ թեստ կհանձնեն 7 օրը մեկ, իսկ լիովին պատվաստված (երկու դեղաչափով) անձինք` երկու շաբաթը մեկ անգամ` PCR մեթոդով: Այս մասին ասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ստորագրած հրամանագրի մեջ, գրում է jnews.ge-ն:
Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել Վրաստանի կառավարության 2020 թվականի Հունիսի 15-ի «Նոր կորոնավիրուսային (SARS-CoV-2) վարակից (COVID-19) ելնելով պարտադիր թեստավորման ենթակա անձանց առաջնահերթ ցանկը հաստատելու և թեստավորման կարգի մասին» №975 հրամանագրում:
«Բացառություն են այն դեպքերը, երբ գոյություն ունի Վրաստանի ԿԳՆ միջնորդություն՝ թեստավորման անհնարինության մասին, կամ հաստատությունում աշխատող անձինք լիովին օգտագործում են հեռակա ուսուցման էլեկտրոնային մոդելը», – նշվում է արդեն իսկ ուժի մեջ մտած հրամանագրում:
Ինչպես «IPN»-ին հայտնել են Վրաստանի կրթության նախարարությունից, այս պահին պատվաստված է դպրոցի անձնակազմի 68%-ը, և այս գործընթացը շարունակվում է: