Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է Հայաստան «Իգլա» մատակարարած անձին
Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը ՀՀ իրավապահների դիմումի հիման վրա երեկ Թբիլիսիում ձերբակալել է ՀՀ քաղաքացի, 1977թ. ծնված Ռոբերտ Ա.-ին։
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Ռոբերտ Ա.-ն Սամվել Բաբայանին «Իգլա» զենիթահրթիռային համակարգ մատակարարած անձն է։
