Վրաստանում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս
Վրաստանում Հայաստանի քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս։
«Գրուզիա-օնլայն»-ը հայտնում է, որ ՆԳՆ պարեկային ծառայողները ոստիկանության աշխատակցին կաշառք առաջարկելու համար կալանավորել են 1955թ․ ծնված մի տղամարդու։
Վարորդը, ով պարզվել է, Հայաստանի քաղաքացի է, ճանապարհային երթևեկությունը խախտելու համար կանգնեցվել է Նադիբաանի գյուղի մոտակայքում։
Դատախազության մեղադրականի մեջ ասվում է, որ մինչ պարեկային ծառայության աշխատակիցները կբացատրեին, թե ինչ խախտում է եղել, տղամարդը նրանց 10 լարի է առաջարկել՝ որպես կաշառք։
Դատախազի և ՀՀ քաղաքացու միջև ձևակերպվել է համաձայնագիր, ըստ որի՝ վերջինս պարտավորվել է 3000 լարի տուգանք մուծել։