Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 895 դեպք, ապաքինվել է 741 մարդ, մահացել 14 հիվանդ։ Նախօրեին վարակակիրներն ավելացել են 2-ով, գրում է Sputnik Georgia գործակալությունը։ Կարանտինում է գտնվում 2 855 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 264 պացիենտ։
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում արձանագրվել է փետրվարի 26-ին։