Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 408-ի
Վրաստանի կառավարությունը խստացնում է սահմանափակումները` արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար, գրում է Sputnik Georgia-ն։
Հաստատված դեպքերի ամենօրյա աճը հանգեցրել է նոր սահմանափակումների և ավելի հրատապ դարձրել տնտեսության զարգացմանը և բնակչությանը ցուցաբերվող օգնության տրամադրումը։
Ապրիլի 17-ից երկրում արգելված է ավտոմեքենաների տեղաշարժը, որոնք չունեն հատուկ թույլտվություն: Պարտադիր է նաև բժշկական դիմակներ կրել հանրային փակ տարածքներում:
Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 408 դեպք՝ համաձայն կառավարության տվյալների։ Stopcov.ge կայքի տվյալներով՝ հաստատված 408 դեպքից ապաքինվել է 95 քաղաքացի, մահացել 4 վարակակիր:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է երկրում արտակարգ դրության երկարաձգման և խստացման մասին, որը կգործի մինչև մայիսի 10-ը: