Վրաստանում թմրանյութեր տեղափոխելու փորձի ժամանակ Հայաստանի քաղաքացիներ են բերման ենթարկվել
Սահմանային ոստիկանությունը բերման է ենթարկել Հայաստանի երկու քաղաքացու, որոնք փորձել են մաքսանենգ ճանապարհով թմրանյութ տեղափոխել Վրաստան՝ շրջանցելով անցակետը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։
Քննությունը պարզվել է, որ մեղադրյալներն ապօրինի հատել են պետական սահմանը Կարմիր կամրջի («Սադախլո» անցակետ) տարածքում եւ 12 պարկերով փաթեթավորված Альфа-ПВП թմրամիջոց են փոխադրել Վրաստան։ Ամբաստանյալները 24 եւ 28 տարեկան են։
Քննությունը շարունակվում է մի խումբ անձանց կողմից պետական սահմանն ապօրինի հատելու, ինչպես նաեւ թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ Վրաստան ներմուծման փաստով։ Այս հանցագործությունները նախատեսում են մինչեւ 12 տարվա ազատազրկում։