Վրաստանը կշարունակի միջնորդությունը Երևանի և Բաքվի միջև․ Ղարիբաշվիլի
«Երևան այցը «շատ հաջող» էր։ Վրաստանը կշարունակի իր ակտիվ դերը՝ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև», ֊Բաթումում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Eadaily-ն:
«Ինչպես գիտեք, իմ նախաձեռնությունն է տարածաշրջանում սկսել համագործակցություն և ստեղծել նոր հարթակ, որի շրջանակներում մենք՝ երեք երկրները, կսկսենք սերտ համագործակցություն։ Վրաստանը մեծ դեր է խաղում այս գործընթացում: Մենք արդեն ստեղծել ենք միջնորդության հաջողակ նախադեպ հունիսին, երբ իմ անմիջական ջանքերի և, բնականաբար, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ համաձայնությամբ, մեզ հաջողվեց ազատել գերիներին, ինչպես նաև քարտեզները հանձնել Ադրբեջանին: Ես շատ ակտիվ աշխատում եմ այս ուղղությամբ», - ասել է Վրաստանի վարչապետը:
Ըստ Ղարիբաշվիլիի՝ Երևանում քննարկման հիմնական թեմաներից էր «համագործակցությունը տարածաշրջանի ձևաչափով»:
«Վրաստանը ակտիվորեն միջնորդի դեր կխաղա երկու հարևան երկրների հետ», - ասել է Ղարիբաշվիլին: