Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին: Այս մասին ասվում է «Ղրիմի և Սևաստոպոլի շուրջ իրավիճակի պատճառով սահմանափակող միջոցառումներին միանալու մասին» Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ,-փոխանցում է gazeta.ru-ն:
Չորեքշաբթի` հուլիսի 29-ին, հայտնի դարձավ, որ Ռուսաստանի դեմ երկարացված տնտեսական պատժամիջոցներին միացել են ևս վեց երկիր՝ Մոնտենեգրոն, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Ուկրաինան:
«ԵՄ անդամակցության թեկնածու երկրներ Մոնտենեգրոն և Ալբանիան, ինչպես նաև Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, Եվրոպական տնտեսական գոտու անդամները, ինչպես նաև Ուկրաինան և Վրաստանը միանում են այդ հայտարարությանը», -ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԵՄ հակառուսական պատժամիջոցներին միացել են ևս վեց երկիր:
ԶԼՄ_ներ
