Վթար Արտաշատի խճուղում, ՃՈ հենակետի մոտ. կա վիրավոր
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 08:41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արտաշատի խճուղում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Jetta» մակնիշի 70 MS 101 (վարորդ՝ 37-ամյա Մ. Կ.) եւ «Renault Logan» մակնիշի 35 FV 226 (վարորդ՝ 60-ամյա Լ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
«Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 36-ամյա Ա. Տ.-ին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
