Վթար Գագարին գյուղի մոտակայքում. Վիրավորվել են Վրաստանի եւ Ֆրանսիայի քաղաքացիներ
Հունիսի 7-ին, ժամը 11:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1984 թ.) «Mercedes-Benz Vito» (վարորդը՝ Է. Ա., ծնված 1978 թ.) եւ «ՎԱԶ-2107» (վարորդը՝ Ա. Թ., ծնված 1982 թ.) մակնիշերի ավտոմեքենաները: Բախման հետեւանքով «Mercedes-Benz Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Մարինե Եգետաշվիլին (ծնված 1957 թ.), Մարինե Ղազարյանը (ծնված 1961 թ.), Զահալ Կապանաձեն (ծնված 1970 թ.), Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Լյուսի Բեդուխը (ծնված 1958 թ.) ստացել են տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները Մարինե Եգետաշվիլիին եւ Մարինե Ղազարյանին փրկարարական մեքենայով տեղափոխել են Սեւանի ԲԿ, իսկ Լյուսի Բեդուխը, Զահալ Կապանաձեն հոսպիտալացվել են «1-03» ծառայության մեքենայով: Բժիշկները Զահալ Կապանաձեի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
Ժամը 15:05-ի սահմաններում Զահալ Կապանաձեն տեղափոխվել է Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժշիկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Մարինե Ղազարյանը եւ Մարինե Եգետաշվիլին, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին եւ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալության օպերատիվ հերթապահին: