Վտարե՛ք Թուրքիային Մինսկի խմբից․ ԵԽ-ի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Չարլի Վեյմերս
«Բարձր ներկայացուցիչ Բորել, մենք բոլորս սգում ենք Լեռնային-Ղարաբաղի զոհերի համար, ինչպես նաև աջակցում խնդրի ոչ ռազմական լուծմանը, բայց արդյո՞ք մենք պետք է ձևացնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթության վրա են։ ՈՉ։ Սա բռնապետ Ալիևի կողմից սանձազերծած ագրեսիվ պատերազմ է, որին աջակցում են նախագահ Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները, որպեսզի պարտադրեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանից բաժանելու Իոսիֆ Ստալինի անարդարությունը։
Պատժամիջոցնե՛ր կիրառեք ագրեսոր Ալիևի նկատմամբ։
Վտարե՛ք Թուրքիային Մինսկի խմբից։
Բարեկրթությու՛ն ունեցեք Արցախի տառապող ժողովրդին չպատկերել նախագահ Ալիևի հետ հավասարաչափ ռազմատենչ։ Ինչպես ասում էր Անդրեյ Սախարովը՝ եթե Ադրբեջանի համար Ղարաբաղը փառասիրության (ամբիցիայի) հարց է, ապա Ղարաբաղի հայերի համար դա կյանքի և մահվան հարց է։»
Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Չարլի Վեյմերս