Վթարի է ենթարկվել Սուրեն Շահվերդյանը. Ֆոտոռեպորտաժ SHAMSHYAN.COM
Shamshyan.com-ը գրում է .
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Աշոտ Դարբինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 2-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:00-ի սահմաններում Նալբանդյան-Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Աշոտ Խաչատրյանի վարած Վազ 2107 մակնիշի 02 ՏԼ 010 համարանիշի, 35-ամյա Թադևոս Բաբաջանյանի վարած Opel մակնիշի 33 DL 498 համարանիշի և 38-ամյա Սուրեն Շահվերդյանի վարած Mercedes մակնիշի 91 AN 111 համարանիշի ավտոմեքենաները:
Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Ս. Շահվերդյանը, ով հանրությանը հայտնի Հանրային 2-րդ հեռուստատեսությամբ հեռարձակվող «Չէին սպասում» հաղորդաշարի սիրված հեղինակը և վարողն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի