«ՎՏԲ»-ն օգնություն է խնդրում պետությունից
Ռուսաստանի մեծությամբ երկրորդ բանկը` «ՎՏԲ»-ն, 250 մլրդ ռուբլի է խնդրել Բարեկեցության ազգային ֆոնդից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: Հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա նաև հայտնել է, որ հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 21-ին, երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խորհրդակցությունէ հրավիրել այս կապակցությամբ:
««ՎՏԲ»-ից բացի ծրագրում կարող են մասնակցություն ունենալ նաև այլ բանկեր»,-ասել է Սիլուանովը:
BBC-ի փոխանցմամբ «Ֆորբս» ամսագրում հրապարակված ամենաբարձր վարձատրվող ղեկավարների վարկանիշային ցանկում «ՎՏԲ» բանկի համանախագահ Անդրեյ Կոստինը գրավել է առաջին հորիզոնականը՝ 37 մլն դոլար վարձատրմամբ:
